Skip to content

annahakobyan.am

#Այցեր

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շրջել է Կիևի փողոցներում, եղել է Կիևի Սբ. Միխայիլի վանքում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կիևից մեկնելուց առաջ շրջել է մայրաքաղաքում, այցելել քաղաքի կենտրոնում գտնվող Սբ. Միխայիլի վանք: 12-րդ դարի վանքը 1930-ականներին քանդվել է, վերականգնվել` 1990-ականների վերջին: Սբ. Միխայիլի վանքում այցի պահին պատարագ էր: Աննա Հակոբյանը մոմ է վառել և աղոթել Հայաստանի, Ուկրաինայի և ամբողջ աշխարհի խաղաղության համար: Վարչապետի տիկինը շրջել է նաև վանքի տարածքում, […]

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, նվերներ փոխանցել հայ երեխաներին

Կիևում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը  հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք հանդիպմանը եկել էին երեխաների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին ոչ միայն Կիևում ապրող հայերը, այլև մայրաքաղաք էին եկել Օդեսայի, Դնեպրի, Չերկասի, Կիրովագրադի, Սումի, Խմելնիցկի, Չերնիգովի մարզերից, Կրիվոյ Ռոգ քաղաքից: Վարչապետի տիկինը զրույցը նախ երեխաների հետ է սկսել, նշել, որ այս հանդիպմանը երկար է սպասել։ […]

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուկրաինացի ուսանողներին և աշակերտներին է փոխանցել Հայաստանի կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ուկրաինա այցի երկրորդ օրը մարդասիրական օգնություն է փոխանցել ուկրաինացի դպրոցականներին ու ուսանողներին: Ուկրաինայի կրթության ու գիտության նախարարությունում վարչապետի տիկնոջը դիմավորել է գերատեսչության ղեկավարը` Օքսեն Լիսովիյը, ներկայացրել կրթական ոլորտում առկա իրավիճակը: Նախարար Լիսովիյը պատմել է, որ երկրում հարյուրավոր դպրոցներ տուժել են պատերազմի հետևանքով, շատ բնակավայրերում դասերը այս պահին հեռավար են անցկացվում։ Իր […]

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կիևում մասնակցել է «Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին»

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի հրավերով, սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցել է «Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին»։ Այս տարի, տասնյակ երկրների ղեկավարների կանայք և ամուսինները, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, հայտնի դերասանները և լրագրողները զրուցել են հոգեկան առողջության մասին։ Մինչև միջոցառման պաշտոնական արարողության մեկնարկը պատվիրակությունները այցելել են «Նահատակ մանուկներ»-ի ցուցահանդես, որտեղ […]

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Խորվաթիայի Հանրապետությունում մասնակցել է «Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսինների գագաթնաժողովին»

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Խորվաթիայի Հանրապետություն այցի երկրորդ օրը մասնակցել է «Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսիններ գագաթնաժողովին»: Լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է գագաթնաժողովը՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի, Խորվաթիայի առաջին տիկին Սանյա Միլանովիչի, Իսպանիայի թագուհի Լետիցիայի և ավելի քան մեկ տասնյակ երկրների ղեկավարների կանանց և ամուսինների մասնակցությամբ: Քննարկման թեմաներից էր մանկական գիրության կանխարգելման ու դրա դեմ […]

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցել է Խորվաթիայի նախագահի անունից մատուցված ողջույնի ընթրիքին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երկօրյա այցով Խորվաթիայի Հանրապետությունում է: Մասնակցում է «Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսինների գագաթնաժողովին»: Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչի հրավերով մայիսի 9-ին վարչապետի տիկինը մասնակցել է ողջույնի ընթրիքի՝  ի պատիվ երկիր ժամանած բարձրաստիճան հյուրերի: Ընթրիքին ներկա են եղել շուրջ 10 երկրներից ժամանած առաջին տիկիններ և ամուսիններ: Աննա Հակոբյանի հետ միասին ընթրիքին մասնակցել են Իսպանիայի […]

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում է. վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցի ընթացքում հանդիպել է Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ուղեկցում Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում, մայիսի 4-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Յանա Չերնոխովային: Աննա Հակոբյանը նշել է, որ առաջին անգամ է հանդիպում ռազմական բարձր պաշտոն զբաղեցնող քաղաքական ու ռազմական կին գործչի, ինչը կարևոր է ու հաճելի, ինչին ի պատասխան Յանա […]

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպել է Գերմանիայի նախագահին և նրա տիկնոջը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի նստավայր, որտեղ հանդիպում են ունեցել ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և նրա տիկին Էլկե Բյուդենբենդերի հետ: Դիմավորման արարողությունից հետո վարչապետ Փաշինյանը և տիկին Հակոբյանը գրառում են կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև ՀՀ վարչապետն առանձնազրույց է ունեցել ԳԴՀ նախագահի, իսկ տիկին Հակոբյանը` Էլկե […]

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Բեռլինում այցելել է Թումո կենտրոն

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ այցելել է Բեռլինում գտնվող Թումո կենտրոն։ Վարչապետի տիկինը, մասնաճյուղի տնօրեն Պավել Մորդելի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել աշխատանքին։ Տնօրենը Մորդելը Աննա Հակոբյանին է ներկայացրել կենտրոնի մասնագիտական ուղղությունները, որոնք հասնում են մեկ տասնյակի՝  ծրագրավորում, անիմացիա, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում, ռոբոտաշինություն, խաղերի, ֆիլմերի ստեղծում և այլն։ […]

«Խաղաղությունը վերացական գաղափար չէ և հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են»․ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարի» եզրափակիչ նիստում, մրցանակ հանձնել մասնակիցներին

Հունվարի 20-ին Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում անցկացվել է «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը», որին հայկական կողմից մասնակցել են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, «Կանաչ արահետ» ՀԿ մարկետինգի խորհրդատու, ծրագրերի համակարգող Ստելլա Սարուխանյանը։  Ֆորումի եզրափակիչ լիագումար նիստն անցկացվում էր բոլոր երկրներից ժամանած պատվիրակությունների մասնակցությամբ։ Համագումարի ընթացքում ելույթ է ունեցել նաև վարչապետի տիկին […]