Skip to content

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպել է Գերմանիայի նախագահին և նրա տիկնոջը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի նստավայր, որտեղ հանդիպում են ունեցել ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և նրա տիկին Էլկե Բյուդենբենդերի հետ: Դիմավորման արարողությունից հետո վարչապետ Փաշինյանը և տիկին Հակոբյանը գրառում են կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև ՀՀ վարչապետն առանձնազրույց է ունեցել ԳԴՀ նախագահի, իսկ տիկին Հակոբյանը` Էլկե Բյուդենբենդերի հետ:

Տիկին Աննա Հակոբյանը և Էլկե Բյուդենբենդերը կարևորել են պետությունների ղեկավարների տիկնանց ակտիվ գործունեությունը տարբեր ուղղություններով: ԳԴՀ նախագահի տիկինը կարևորել է դուալ կրթության ոլորտի զարգացումն ու այդ ուղղությամբ կյանքի կոչվող ծրագրերը` մանրամասներ ներկայացնելով Գերմանիայում իրականացվող քայլերի վերաբերյալ:

Վարչապետի տիկինը նշել է, որ «Իմ քայլը» հիմնադրամը ևս ծրագրեր է իրականացնում դուալ կրթության ոլորտում:

Ընդգծվել է կանանց կարևոր դերը խաղաղության հաստատման և ամրապնդման գործում: Այս համատեքստում, տիկին Հակոբյանն Էլկե Բյուդենբենդերին հրավիրել է այս տարի Երևանում կայանալիք «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» թեմայով միջազգային գագաթնաժողովին: