Skip to content

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը «Կարնեգի» հիմնադրամում խաղաղության կոչ է արել

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա  Հակոբյանն ապրիլի 3-ին Վաշինգոտնի «Կարնեգի» հիմնադրամում հանդես է եկել ծավալուն ելույթով և ներկայացրել «Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակն ու առաքելությունը: Հանդիպմանը ներկա են գտնվել Վաշինգտոնի առաջատար փորձագետներ, նախկին դեսպաններ, քաղաքական և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, լրագրողներ: Բացման խոսքով հանդես է եկել «Կարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Փոլ Ստրոնսկին: Նա ներկայացրել է Աննա Հակոբյանի գործունեությունը, հիմնադրամների ծրագրերն ու «Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակներն ու կարևորությունը: Ելույթից հետո Աննա Հակոբյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին: Հարցերի մեծ մասը վերաբերվել են «Կանայք հանուն խաղաղության» արշավին, Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած ոչ բռնի Թավշյա հեղափոխությանն ու հետագա զարգացումներին: Հարցին, թե հեղափոխության օրերին Աննա Հակոբյանը, ե˚րբ հասկացավ, որ հաղթանակը մոտ է, վարչապետի տիկինը պատասխանել է, որ քայլարշավի սկզբից էլ համոզված է եղել, որ այս անգամ իր ամուսինը հաղթանակելու է, սակայն համոզվել է, որ այլևս ետադարձի ճանապարհ չկա, երբ Հանրապետության հրապարակում լսել է ամուսնու ելույթներից մեկը:

Ամբողջական ելույթը կարող եք կարդալ հղմամբ։