Skip to content

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Աննա Հակոբյանի և Բրիջիտ Մակրոնի հանդիպումը

Հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մեկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա։ Ելիսեյան պալատում վարչապետի տիկնոջը հյուրընկալել է Ֆրանսիայի նախագահի տիկին Բրիջիտ Մակրոնը։ Մինչև հանդիպումը Աննա Հակոբյանին ողջունել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ջերմ բարեմաղթանքներ փոխանցելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանին։

Բրիջիտ Մակրոնը և Աննա Հակոբյանը հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություններ ներկայացնող հարցերի շուրջ։ Երկու առաջնորդների տիկնայք, կարևորելով հայ-ֆրանսիական հարաբերությունների բարեկամական բնույթը, ընդգծել են երկու կողմերի կամքը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում։

Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Հայաստանի կողքին լինելու համար: