Skip to content

Աննա Հակոբյանն ու Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին քննարկել են համագործակցության հարցեր

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի, ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի ուղեկցությամբ հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետիին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Լոս Անջելեսի փոխքաղաքապետ Նինա Հաչիկյանն ու Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը: Ջերմ մթնոլորտում կողմերը քննարկել են համագործակցության մի շարք հարցեր: Հանդիպման ավարտին տիկին Հակոբյանը գրառում է կատարել քաղաքապետարանի հուշամատյանում:

Նույն օրը, վարչապետի տիկինը մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետերանում իր պատվին կազմակերպված ընդունելությանը, որին ներկա են գտնվել բազմաթիվ ամերիկահայեր: Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն ու ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը: Հանդիպմանը ելույթով հանդես է եկել Աննա Հակոբյանը: Նա շեշտել է, որ Լոս Անջելեսի հայ համայնքը և ընդհանրապես ԱՄՆ հայ համայնքը հանդիսացել են յուրահատուկ կամուրջ Հայաստանի և Միացյալ նահանգների միջև:

«Ես ոգևորությամբ եմ ասում, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո բազմաթիվ ամերիկահայերի մոտ վերադարձել է էնտուզիազմը ավելի շատ ներգրավված լինել իրենց երկրի կայուն և ժողովրդավարական զարգացման գործում»,- ասել է Աննա Հակոբյանը:

Ամբողջական ելույթը կարող եք կարդալ հետևյալ հղմամբ: