Skip to content

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանի անունից ճաշ է մատուցվել Կատարից և ԱՄԷ-ից ժամանած հյուրերի համար

Օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի անունից ճաշ է մատուցվել «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու համար Կատարից ու ԱՄԷ-ից Հայաստան ժամանած հյուրերի համար:

Ճաշին ներկա են եղել ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱՍՀ նախարաի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը, բիզնեսի ներկայացուցիչներ: Իսկ Կատարից և ԱՄԷ-ից ճաշին մասնակցել են Կատարի Պետության սոցիալական զարգացման և ընտանիքի նախարարության, մի շարք հիմնադրամների ու ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

Ճաշի ընթացքում վարչապետ տիկինը Աննա Հակոբյանը հյուրերին պատմել է Հայաստանի մասին, քննարկել են սեպտեմբերի 1-2 կայանալիք «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովի օրակարգը և այլ մանրամասներ:

Կողմերը հույս են հայտնել, որ գործակցությունը հիմնադրամների և այլ կառույցների միջև առաջիկայում կընդլայնվի և միջազգային փորձը, գիտելիքներն ու մասնագիտական գործիքակազմը հնարավոր կլինի կիրառել Հայաստանում: