Skip to content

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալել է Մխիթարյան միաբան Հայր Արիստակես վարդապետ Մանուկյանին

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 24-ին հյուրընկալել է Մխիթարյան միաբան, Սբ. Ղազարի ժառանգավորների հոգևոր պատասխանատու և գործավար Հայր Արիստակես վարդապետ Մանուկյանին:

Վարդապետը նշել է, որ եկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին քաջալերելու և հայտնելու իր աջակցությունը:

Վարչապետի տիկնոջ ու Հայր Սուրբի զրույցը ծավալվել է ինչպես հոգևոր, այնպես էլ աշխարհիկ հարցերի շուրջ:

Վարդապետը Աննա Հակոբյանի հետ հանդիպել է սեփական նախաձեռնությամբ և այս հանդիպմանը չի ներկայացնում Մխիթարյան միաբանությունը:

Հայր Արիստակես վարդապետ Մանուկյանը հայրական օրհնություն է տվել Աննա Հակոբյանին և խաղաղություն մաղթել հայոց աշխարհին:

Հայր Արիստակես վարդապետ Մանուկյանը քահանա ձեռնադրվելուց հետո զբաղեցրել է մի շարք հոգևոր պաշտոններ Լիբանանի Մխիթարյան Վանատանը, Ալեքսանդրիայի և Հալեպի Մխիթարյան վարժարաններում: