Skip to content

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցել է «Երևանի նորաձևության շաբաթ» միջոցառման բացման արարողությանը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցել է «Երևանի նորաձևության շաբաթվա» բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը, Գերմանիայի փոխդեսպանը, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

Վարչապետի տիկինը շրջել է նորաձևության մարկետում, ծանոթացել ներկայացված տեսականուն, որոնք արտադրել են հայկական ընկերություններ: Աննա Հակոբյանը ներկա է գտնվել նաև երիտասարդ 8 դիզայներների և Տերյան մշակութային կենտրոնի հավաքածուների ցուցադրությանը:

«Երևանի նորաձևության շաբաթն» առաջինն է Հայաստանում իր մասշտաբով, 6 օրերի ընթացքում կլինի 22 դիզայներների ցուցադրություն: Միջոցառումը լուսաբանելու են եկել 25 միջազգային խոշոր լրատվամիջոցներ, ինչպիսիք են Vogue Italy, Wear UK, ELLE Italy, Marie Claire Arabia, Lemile Germany, FAULT Magazine, L’Officiel Italy, Fucking Young, BURO, Jamalouki Magazine, Madame Figaro, White Milano: Միջազգային հյուրերի շարքում են Ադրիանո Բատիստան, Ջորջիա Կանտարինին, Կրիստինա Գլիգորովսկան, Ջեսիկա Բոուննին, Նիկոլ Սաին, Լուկա Ռիցին, Մաշա Ֆյոդորովան, Մարտին Ռոբերտսը, Ջիուլիա Պաչելլան, Մայլսոլդերը և միջազգային նորաձևությունը և ամսագրերը ներկայացնող այլ հանրահայտ մարդիկ:

Ներկաները հնարավորություն կունենան տեսնել ավելի քան 60 հայկական բրենդերի արտադրանքը մի վայրում, մասնակցել պանելային քննարկումների և ցուցահանդեսների: Երևանյան նորաձևության օրերն անցկացվում են ՀայԱրտ մշակութային կենտրոնում: