
Երևան քաղաքի 10 վարչական շրջանի շուրջ 850 դպրոցական երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի կողմից հրավիրվել էին «Երևան պարկ» զբոսայգի:
Ատրակցիոններ, խաղեր, նկարչություն, հյուրասիրություն. դպրոցականները մեկ օր անցկացրել են հեքիաթային միջավայրում:
Երեխաներն ընտրվել են Երևանի 10 վարչական շրջանների շուրջ 30 դպրոցներից` բոլորը 4-րդ դասարանցի:
Ընտրությունն իրականացրել է Երևանի քաղաքապետարանը` այն դպրոցներից, որտեղ կա ընդամենը մեկ 4-րդ դասարան:
Զբոսայգում երեխաները հնարավորություն են ունեցել օգտվել բոլոր ատրակցիոններից և իրենց համար նախատեսված հյուրասիրությունից:
Երեխաներին նվերը մատուցվել է Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ վարչապետի ֆոնդի միջոցներով։
















