Skip to content

Աննա Հակոբյանը Մյունխենում հանդիպում է ունեցել «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախագահ և հիմնադիր Սիլվանա Կոխ-Մեհրինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Մյունխենում հանդիպում է ունեցել «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախագահ և հիմնադիր Սիլվանա Կոխ-Մեհրինի հետ:

Քննարկվել են վերոնշյալ կազմակերպության հետ համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով համաժողով անցկացնելու հնարավորություններին:

Տիկին Հակոբյանը նշել է, որ մեր երկիրը կարևորում է ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլերը և պատրաստ է հյուրընկալել համաժողովն ու այն անցկացնել բարձր մակարդակով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները` համաժողովի անցկացման նպատակով: