Skip to content

Աննա Հակոբյանն ու Արտակ Բեգլարյանը քննարկել են համագործակցության մի շարք հարցեր

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 22-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ։

Հանդիպմանը քննարկվել է Արցախում ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի ‹‹Աղքատության հաղթահարման›› ծրագրի մասին։ Ծրագիրը պիլոտային է, և նախատեսվում է աջակցություն տրամադրել ավելի քան 25 ընտանիքի։ Արցախում ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի ‹‹Աղքատության հաղթահարման›› ծրագիրը կմեկնարկի հունիսին։

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության մի շարք հարցեր։