Skip to content

Աննա Հակոբյանն այցելել է Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության կլինիկայում բուժում ստացող մանուկներին

Հ վարչապետի տիկին, «City of smile ժպիտների քաղաք» և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 10-ին այցելել է Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության կլինիկա: Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության կլինիկայի տնօրեն Սամվել Դանիելյանի և մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է կենտրոնում, զրուցել այդ պահին բուժում ստացող երեխաների, նրանց ծնողների և բուժող բժիշկների հետ: