Skip to content

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Սեպտեմբերի 7-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Աննա Հակոբյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջել է վերականգնողական կենտրոնում, ծանոթացել պայմաններին, զրուցել կենտրոնում վերականգնվող տղաների և նրանց ծնողների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով: Քննարկվել է նաև Կենտրոնի հետ հետագա համագործակցության ձևաչափը: