Skip to content

Աննա Հակոբյանը պատերազմի առաջին իսկ օրերից Արցախում էր, իսկ արդեն հոկտեմբերի 26-ից կազմեց կանանց ջոկատ

Սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրից սկսած, ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն Արցախում է եղել՝ արցախցի քույրերի և եղբայրների կողքին: Վիրավոր զինծառայողներին տեսակցելուց, նրանց առողջական վիճակի մասին տեղեկանալուց հետո տիկին Հակոբյանը այցելում էր ապաստարաններ, որտեղ պատսպարված էին խաղաղ բնակիչները՝ կանայք, երեխաները, ծերերը։ Աննա Հակոբյանն այցելում էր  մարտական դիրքեր, զրուցում զինծառայողների, կամավորների հետ։ Հոկտեմբերի 26-ին Աննա Հակոբյանը, հետեւելով իր ամուսնու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, հայտարարեց, որ ստեղծում է կանանց ջոկատ, որը կմեկնի Արցախ եւ կմասնակցի մարտական գործողություններին։ Տասնօրյա մարզումներից եւ քննություն հանձնելուց հետո ջոկատը մեկնեց դիրքեր՝ մարտական առաջադրանք կատարելու։ Նոյեմբերի 9 լույս 10-ի գիշերը ստորագրված պատերազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարությունից հետո էլ Աննա Հակոբյանն «Էրատո» կանանց ջոկատի հետ մինչեւ վերջ շարունակեց պահել իրեն վստահված մարտական դիրքը: