Skip to content

Աննա Հակոբյանն այցելել է Ռանչպար գյուղում ապաստանած արցախցիներին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 9-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզի պահեստ, որտեղ հավաքված են Արցախից ժամանած քաղաքացիների համար հավաքված սնունդն ու հագուստը: Աննա հակոբյանը ծանոթացել է, թե ինչպես և ինչ ժամկետներում է տրամադրվում օգնությունը:

Վարչապետի տիկինը եղել է նաև Ռանչպար համայնքում, որտեղ բնակություն են հաստատել մի քանի հարյուր արցախցիներ: Աննա Հակոբյանը շրջել է համայնքում, այցելել բնակարաններ, զրուցել արցախից ժամանած քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց բնակության նոր պայմաններին: