Skip to content

Աննա Հակոբյանն ու Սինգապուրի ազգային համալսարանի միջազգային բժշկական կոմիտեի ավագ տնօրեն Ռաջա Կամալը քննարկել են մանկական ուռուցքաբանության ոլորտում համագործակցության ուղիները

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և  ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 2-ի երեկոյան հանդիպել է Սինգապուրի ազգային համալսարանի միջազգային բժշկական կոմիտեի ավագ տնօրեն Ռաջա Կամալին և Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանին։ Հանդիպմանը Ռաջալ Կամալը ներկայացրել է հունիսին Հայաստանում կազմակերպվելիք Սինգապուրի ազգային համալսարանի միջազգային բժշկական կոմիտեի կոնֆերանսի մանրամասները՝ շեշտելով, որ միջոցառման ընթացքում ելույթ են ունենալու հայտնի բժիշկներ և հասարակական գործիչներ: Ռաջալ Կամալը նշել է, որ հայ բժիշկների հետ համագործակցությունը մեկնարկել է վարչապետի տիկնոջ 2019 թվականի հուլիսի 9-ին Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոն այցից հետ։ Ռաջալ Կամալը շեշտել է, որ սպասվելիք կոնֆերանսն այդ հանդիպման առաջին արդյունքն է, սակայն համագործակցությունը հայկական մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտում շարունակական է լինելու։ Վերջինս հետաքրքրվել է ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի գործունեությամբ՝ շեշտելով, որ  կենտրոնը կարող է համագործակցել հիմնադրամի հետ ինչպես գիտական հետազոտությունների, վերապատրաստումների, այնպես էլ տեխնիկական վերազինման առումով։