Skip to content

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ սահմանամերձ գյուղերի 800 երեխաներ Երևանում մասնակցել են ամանորյա միջոցառումների

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 26-ին սահմանամերձ գյուղերի, ինչպես նաև քաղցկեղ և հաշմանդամություն ունեցող 800 երեխաներ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Ալլադին» ներկայացմանը։ Ներկայացումից հետո փոքրիկներն այցելել են Երևանում գործող  ‹‹Մեգամոլ››, ‹‹Երևան մոլ››, ‹‹Գուդ թայմ››, ‹‹Նեպտուն›› ժամանացի տարբեր վայրեր: Փոքրիկներն այցելել են Հանրապետության հրապարակ, նկարվել գլխավոր տոնածառի մոտ։

Ամանորյա միջոցառումն իրականացվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի պահուստային ֆոնդի աջակցությամբ։ Ծրագրի կազմակերպման համար տրամադրվել է 5 միլիոն դրամ։