Skip to content

Աննա Հակոբյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել են Արյունաբանական կենտրոն, շնորհավորել քաղցկեղ ունեցող երեխաների գալիք Ամանորը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 19-ին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի և դեսպանի տիկնոջ՝ Թամարա Կոպիրկինի, «Գեոպրոմայնինգ գոլդ» կազմակերպության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտին հետ այցելել է Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: Աննա Հակոբյանը և դեսպանը շնորհավորել են արյունաբանական կենտրոնում բուժում ստացող քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների գալիք ամանորը: Հյուրերը փոքրիկների հետ միասին դիտել են ամանորյա գեղեցիկ ներկայացում, այնուհետև հանդիսավոր կերպով վառել հիվանդանոցի բակում տեղադրված տոնածառի լույսերը: Միջոցառման ընթացքում փոքրիկներին է այցելել Ձմեռ պապն ու երեխաներին հանձնել ամանորյա նվերները:

Ամանորյա միջոցառումը «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի և «Գեոպրոմայնինգ գոլդ» կազմակերպության ղեկավարության համատեղ նախաձեռնությունն է: