Skip to content

ՀՀ վարչապետի տիկինն այցելել է Օհան Դուրյանի տուն-թանգարան

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 27-ին այցելել է հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի տուն-թանգարան: Աննա Հակոբյանը հանդիպել է Օհանյան Դուրյանի տիկնոջը՝ Ալիս Դուրյանին և մաեստրոյի հոգեզավակ բժիշկ Վահան Վարդապետյանին: Վերջինս վարչապետի տիկնոջը ներկայացրել է տուն-թանգարանի ցուցանմուշները, պատմել հետաքրքրական դրվագներ մաեստրոյի կյանքի և ստեղծագործական գործունեության մասին: Այցի ավարտին Աննա Հակոբյանը նշել է, որ այցի ընթացքում հրաշալի հոգևոր սնունդ է ստացել և հաղորդակից դարձել հայ մեծանուն դիրիժոր արվեստին: