Skip to content

Աննա Հակոբյանը Վիլնյուսում այցելել է Մանկական քաղցկեղի աջակցության կենտրոն

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և  ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 18-ին մեկօրյա այցով եղել է Լիտվայում։ Լիտվայի վարչապետի տիկին Սիլվիա Սկվեռնելեի և Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի ուղեկցությամբ վարչապետի տիկինն այցելել է Մանկական քաղցկեղի աջակցության կենտրոն (Children Oncology Help Center)։ Այցի շրջանակում Աննա Հակոբյանը հանդիպում է ունեցել Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսի հետ, ներկայացրել իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունն ու ‹‹Կանայք հանուն խաղաղության›› նախաձեռնության նպատակը։ ՀՀ վարչապետի տիկինը հանդիպել է նաև Լիտվայի նախագահի տիկին Դիանա Նաուսեդիենեի հետ։ Նոյեմբերի 18-ի երեկոյան Աննա Հակոբյանը մեկնել է Ռեյկյավիկ։

Նոյեմբերի 19-ին վարչապետի տիկինը Ռեյկյավիկում ներկա է գտնվելու ‹‹Կին առաջնորդների գլոբալ համաժողովին›› (Reykjavik Global Forum-Women Leaders), որի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Լիտվայի նախկին նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի և ‹‹Կին քաղաքական առաջնորդների›› ցանցի նախագահ Սիլվանա Կոխ-Մեհրինի հետ։