Skip to content

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դուստրերի՝ Արփի և Մարիամ Փաշինյանների հետ հոկտեմբերի 19-ին «Միկա» մարզադահլիճում մասնակցել է ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի և ‹‹Vlad Fitness›› մարզասրահի նախաձեռնած «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին։ Միջոցառման նպատակն էր խրախուսել առողջ ապրելակերպն ու բարձրացնել քաղցկեղի մասին իրազեկվածությունը։ Միջոցառմանը ներկա են գտնվել և մարզվել քաղցկեղը հաղթահարած բազմաթիվ երեխաներ, առողջ ապրելակերպով ապրող բազմաթիվ հյուրեր իրենց երեխաների հետ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, մշակույթի բազմաթիվ գործիչներ։ Մարզումից հետո միջոցառման մասնակիցներին ողջունել է երգահան Էդգար Գյանջումյանը։ Նա խորհուրդ է տվել առողջ ապրելակերպն ու մարզումները դարձնել կենսակերպ, մարզվել և պայքարել առողջության պահպանման համար։