Skip to content

Աննա Հակոբյանն ու ‹‹Ճգնաժամային կառավարման նախաձեռնության›› Եվրասիայի ծրագրի և ԵՄ կապերի գրասենյակի ղեկավարը քննարկել են երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական է հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 7–ին ընդունել է ‹‹Ճգնաժամային կառավարման նախաձեռնության›› Եվրասիայի ծրագրի և ԵՄ կապերի գրասենյակի ղեկավար Ռոքսաննա Քրիշտեսքուին։ Հանդիպումը կայացել է վերջինիս նախաձեռնությամբ։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։