Skip to content

Աննա Հակոբյանը Քիմ Սիմփլիս-Բառոունի հետ ներկա է գտնվել ջութակահար Պինխաս Ցուկերմանի համերգին

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Բելիզի հանրապետության առաջին տիկին Քիմ Սիմփլիս-Բառոունի հետ ներկա է գտնվել ‹‹Երևանյան հեռանկարներ›› միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Գրեմմիի կրկնակի դափնեկիր ջութակար Պինխաս Ցուկերմանի համերգին։ Համերգի ընթացքում հնչել է Լյուդվիգ վան Բեթհովենի Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար ռե մաժոր և Սիմֆոնիա թիվ 2 ստեղծագործությունները։