Skip to content

Աննա Հակոբյանն Արյունաբանական կենտրոնում ներկա է եղել «Ջոեֆ Ջիպսի Կինգս Ֆեմիլի» խմբի երգիչ-կիթառահարի փոքրիկ մենահամերգին

ՀՀ վարչապետի տիկին, «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը օգոստոսի 14-ին ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ներկա է եղել«Ջոեֆ Ջիպսի Կինգս Ֆեմիլի» խմբի երգիչ և կիթառահար Ջոզեֆ Ֆարժիերի փոքրիկ մենահամերգին, որը կազմակերպվել էր երգչի և «Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի միջև համագործակցության շրջանակներում։

Ներկաներին ողջունել է «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը, որը, շնորհակալությունհայտնելով Ջոզեֆ Ֆարժիերին, ասել է․ «Անչափ կարևորում ենք նմանատիպ ուշադրությունը կենտրոնում բուժում ստացող թե՛ երեխաների, թե՛մեծահասակների նկատմամբ։ Կարծում ենք, որ նման միջոցառումները օգնում են պացիենտներին ավելի հեշտությամբ հաղթահարել բուժման գործընթացիդժվարությունները»։

ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նույնպես խորին երախտագիտություն է հայտնել երգչին և շատ բարձրգնահատել այսօրինակ միջոցառումների կարևորությունը։ Ջոզեֆ Ֆարժիերը ելույթ է ունեցել կենտրոնում բուժում ստացող պացիենտների ևբուժանձնակազմի համար, ինչպես նաև Աննա Հակոբյանի հետ շրջել է Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնով, շփվել բուժումստացող երեխաների ու նրանց ծնողների հետ, մի քանի ստեղծագործություն կատարել նաև նրանց համար։

«Այն հնչյունները, որոնք հնչում են կիթառից, դաշնամուրից կամ այլ երաժշտական գործիքից, կարող են հասնել երեխայի ականջին՝ հնարավորությունստեղծելով ապրել առողջ և երջանիկ»,- ասել է Ջոզեֆը` շեշտելով, որ երաժշտությունը կարողանում է բուժել, և շատ կարևոր է այն դարձնել բուժման ուերջանիկ լինելու միջոց։

Աննա Հակոբյանի ղեկավարությամբ գործող «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» հիմնադրամը ներկայում քաղցկեղը հաղթահարելու ճանապարհինաջակցում է մինչև 25 տարեկան ավելի քան 200 երեխայի և երիտասարդի: