Skip to content

Աննա Հակոբյանի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Մայիսի 27-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսին ներկա էին «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն ու «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը:

Աննա Հակոբյանը ներկայացրել է ապրիլի սկզբին երկու հիմնադրամների գործադիր տնօրեների հետ միասին ԱՄՆ կատարած այցի արդյունքները: Աննա Հակոբյանը մանրամասն ներկայացրել է ԱՄՆ հինգ քաղաքներում ունեցած իր հանդիպումներն ու պայմանավորվածությունները: Ինչ վերաբերում է հիմնադրամների գործունեությանը, ապա այցի շրջանակում 2 հիմնադրամները միասին հավաքագրել են 1 մլն 660 հազար դոլար:

Այցի շատ կարևոր արդյունքներից է եղել Մեմֆիսում «Սուրբ Հուդա» մանկական քաղցկեղի հետազոտական կենտրոն այցը, որտեղ կնքվել է համագործակցության հուշագիր և Հայաստանը դարձել է առաջին պետությունը, որ անդամակցել է «Սուրբ Հուդա»-ի Global alliance-ին:

Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղմամբ: