Skip to content

Պատերազմում անմահացած մեր հերոսների մայրերն ու այրիները հաճախ բախվում են հանրային պարսավանքի. Աննա Հակոբյանի ելույթը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել պատերազմում անմահացած հերոսների մայրերի ու կանանց հետ հանդիպումից։

Տեսանյութին կից՝ Աննա Հակոբյանը գրել է

«Պատերազմում անմահացած մեր հերոսների մայրերն ու այրիները հաճախ բախվում են հանրային պարսավանքի։ Օրինակ՝ որդիներին կորցնելուց հետո մեծ տարիքում հղիանալը ամոթալի է համարվում։ Այդ պատճառով հղիացած մայրիկներ կան, որ պարզապես խուսափում են իրենց համայնքներում փողոց դուրս գալ։ Մարդիկ խեթ-խեթ են նայում նաև խանութում առևտուր անող հերոսածին մորը, և շատերը իրենց համայնքի փոխարեն գնում են ավելի հեռու համայնքի խանութներից են օգտվում, որպեսզի իրենց չճանաչեն, և հանդիմանական հայացք չնետեն առևտուր անելու, ասել է թե՝ կյանքի նշաններ ցույց տալու համար։

Խնամված արտաքին ունենալը մայրիկները պարտավորված են զգում բոլորի մոտ արդարացնել՝ ասելով, որ, օրինակ, երազում իր որդին է խնդրել ճերմակած մազերը քողարկել։ Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են։ Բայց այս ամենի մասին պետք է սկսել խոսել»։

Categorized: #Ելույթներ