Skip to content

Աննա Հակոբյանն այցելել է Մոնակոյի Օվկիանոսագիտական թանգարան-ինստիտուտ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Մոնակոյի աշխահրահռչակ Օվկիանոսագիտական ​​թանգարան-ինստիտուտ։

Աննա Հակոբյանին ներկայացրել են Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ի նախապապի՝ արքայազն Ալբերտ I-ի կողմից ստեղծված թանգարանի պատմությունը` շեշտելով, որ ավելի քան 6000 ցուցանմուշներով այն համաշխարհային հռչակ է վայելում։ Թանգարանի ներկայացուցիչները հայտնել են, որ այն գիտական և զբոսաշրջային մեծ կարևորություն ունեցող կենտրոններից է, և Մոնակոյի կարևոր այցեքարտերիցից մեկը։