Skip to content

Աննա Հակոբյանը Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է Հայ պարի երեկոյին

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 3-ին Լիբանան այցի շրջանակում այցելել է Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ առանձնազրույց, այնուհետև ընթրիք է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամի Առաջինի հետ։ Նույն օրը երեկոյան, եկեղեցու բակում, Աննա Հակոբյանն ու Արամ Առաջինը, Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ մասնակցել են հայ պարի երեկոյի՝ մասնակցությամբ լիբանանահայ համայնքում գործող բոլոր պարային
խմբերի։ Համերգին ներկա են գտնվել Լիբանանահայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ։
Երեկոյի ընթացքում վարչապետի տիկինն էլ միացել է շուրջպարին, շփվել համայնքի ներկայացուցիչների հետ, լուսանկարվել։