Skip to content

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անցնող տարվա այս վերջին ժամերին շնորհավորում եմ Ձեր Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Մաղթում եմ ձեզ առողջություն, ամենայն բարիք, անձնական երջանկություն, բարօրություն և արևշատություն։

Ամանորն առաջին հերթին ընտանեկան տոն է, և ցանկանում եմ, որ յուրաքանչյուրիդ ընտանիքում թևածի ջերմությունը, սերն ու հոգատարությունը, հաճախակի լսվեն մանկան ճիչերը։ Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր զինվորներին, սպաներին ու բոլոր նրանց, ովքեր Ամանորը նշելու են իրենց ծառայության վայրերում՝ ընտանիքներից և հարազատներից հեռու։ Շնորհակալություն ձեր հայրենասիրության և անձնվիրության համար։ Ցանկանում եմ, որ 2020 թվականը խաղաղության, բարեկեցության, ձեռքբերումների, հաղթանակների, բարի գործերի և նոր նախաձեռնությունների իրականացման տարի լինի։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։