Skip to content

Աննա Հակոբյանը նոյեմբերի 28-ին կմեկնի սահմանամերձ Մովսես գյուղ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 28-ին «Teach for Armenia Դասավանդիր Հայաստան» կազմակերպության հետ համատեղ կայցելի Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ: Այցի շրջանակում վարչապետի տիկինը ներկա կգտնվիպարի, ուսուցման, նկարչության, կավագործության դասերին, կշփվի Մովսես գյուղի բնակիչների հետ: Այցի շրջանակում, հաշվի առնելով սահմանամերձ գյուղ այցելությունը, Աննա Հակոբյանը կմեկնի նաև մարտական դիրքեր՝ հանդիպելու դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ: