Skip to content

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել բրիտանական հայտնի Jamiroquai խմբի համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 6-ին ներկա է գտնվել բրիտանական հայտնի Jamiroquai խմբի համերգին։

Այն կազմակերպվել է Silk Note փառատոնի շրջանակում։ Փառատոնի նախաձեռնողներից է «Իմ քայլը» հիմնադրամը։

Նախաձեռնելով համերգները կազմակերպիչները ոչ միայն խթանում են մշակութային տուրիզմի զարգացումը, այլև համերգների ամբողջ հասույթն ուղղվելու է մարզերում մշակութային օջախների արդիականացմանն ու զարգացմանը, ինչը էական կարևորություն ունի Հայաստանի հավասար զարգացման համատեքստում։