Skip to content

Մեդիա

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դուստրերի՝ Արփի և Մարիամ Փաշինյանների հետ հոկտեմբերի 19-ին «Միկա» մարզադահլիճում մասնակցել է ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի և ‹‹Vlad Fitness›› մարզասրահի նախաձեռնած «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին։ Միջոցառման նպատակն էր խրախուսել առողջ ապրելակերպն ու բարձրացնել […]

Աննա Հակոբյանն Araratchallange փառատոնի ժամանակ խոսել է խաղաղության անհրաժեշտության մասին, ներկայացրել ‹‹Կանայք հանուն խաղաղության›› նախաձեռնության նպատակը

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, ‹‹Ավրորա›› մարդասիրական նախաձեռնության բարի կամքի դեսպան Աննա Հակոբյանը հոկտեմբերի 19-ին Ազատության հրապարակում ներկա է գտնվել Araratchallange փառատոնի բացման արարողությանը, որն անցկացվում է ‹‹Ավրորա›› նախաձեռնության շրջանակում։ ‹‹Ավրորա›› մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի և Նուբար Աֆեյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է Ազատության […]

‹‹Հայ ժողովուրդը հումանիզմ աղերսողից վերածվեց հումանիզմ սփռողի և քարոզողի››․ Աննա Հակոբյանի ելույթը Ararat challange փառատոնի բացման արարողությանը

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, ‹‹Ավրորա›› մարդասիրական նախաձեռնության բարի կամքի դեսպան Աննա Հակոբյանը հոկտեմբերի 19-ին Ազատության հրապարակում ներկա է գտնվել Ararat challange փառատոնի բացման արարողությանը, որն անցկացվում է ‹‹Ավրորա›› նախաձեռնության շրջանակում։ Միջոցառմանը Աննա Հակոբյանը հանդես է եկել բացման խոսքով, կարևորել փառատոնի գաղափարն ու անցկացումը՝ […]

Աննա Հակոբյանի ելույթը Հայ առաքելական եկեղեցու Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյակի կապակցությամբ

Վեհափառ Տե՛ր, Հարգելի՛ պարոն դեսպան, Սիրելի՛ ժնևահայ բարեկամներ, Տիկնայք և պարոնայք, Անչափ ուրախ եմ ձեզ ողջունել Ժնևի հայկական կենտրոնի այս սրահում։ Ինձ համար պատիվ է ձեզ հետ միասին ներկա լինել այնպիսի կարևոր իրադարձության, ինչպիսին Հայ առաքելական եկեղեցու Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյա հոբելյանն է։ Պատմական հանգամանքների բերումով հայ ժողովրդի ստվար մի հատված ապրում է իր […]

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցած Սուրբ Պատարագին

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 13-ին ներկա է գտնվել Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․ Տ․ Գարեգին Բ-ի մատուցած Սուրբ Պատարագին։ Մատուցված պատարագով ազդարարվել է եկեղեցու կառուցման 50-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը։ Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին Շվեյցարիայի քաղաքային իշխանության […]

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Շվեյցարական Կարմիր խաչի`Հայաստանին նվիրված բարեգործական երեկոյին

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 12-ին Ժնևում մասնակցել է Շվեյցարական կարմիր խաչի (ՇԿԽ) ավանդական բարեգործական գալա երեկոյին, որն այս տարի նվիրված էր Հայաստանին և անցկացվեց «Պայծառացնենք մեր տարեցների կյանքը» խորագրի ներքո։ Երեկոյին ներկա է գտնվել Ն.Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Գալա […]

Աննա Հակոբյանն  այցել է Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոց․ քննարկվել են համագործակցության մի շարք ծրագրեր

Շվեյցարիայի Համադաշնություն կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› եւ ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը «Արմենիա» և «Ալիանս Արմենիա» հիմնադրամների նախագահ, շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշի հրավերով հոկտեմբերի 11-ին այցելել է Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոց (Ecole hôtelière de Lausanne), որտեղ հանդիպել է դպրոցի խորհրդատվական ծառայության տնօրեն Անդրե […]

Աննա Հակոբյանը Ժնևում ներկա կգտնվի շվեյցարական Կարմիր խաչ-ի բարեգործական երեկոյին

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյան հոկտեմբերի 11-ին կմեկնի Շվեյցարիայի համադաշնություն։ Ժնև քաղաքում հոկտեմբերի 12-ին վարչապետի տիկինը մասնակցելու է շվեյցարական Կարմիր Խաչ կազմակերպության ամենամյա բարեգործական երեկոյին։ Այցի շրջանակում տիկին Հակոբյանը հանդիպումներ կունենա Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում ներկա կգտնվի Ն.Ս.Օ.Տ.Տ. […]

Աննա Հակոբյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսականներ Ջեքի Սփիըրին և Ջուդի Չուին

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Հայաստան ժամանած ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիըր-Կանչելյանին, Ջուդի Չուին և տիկին Սփիըրի աշխատակազմի ղեկավար Ջոշ Կոնոլիին։ Ճաշի ընթացքում Ջեքի Սփիըրն ու Ջուդի Չուն ներկայացրել են Հայաստան այցի մանրամասներն […]

Աննա Հակոբյանի ուղերձը «Բարեփոխելով Աշխարհը» փառատոնի շրջանակում

ՀՀ վարչապետի տիկին, «Բարեփոխելով Աշխարհը» կինոյի եւ հեռուստահաղորդումների փառատոնի պատվավոր նախագահ, Իմ քայլը» և «City of smile – Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ուղերձ է հղել «Բարեփոխելով Աշխարհը» փառատոնի շրջանակներում: «Մարդիկ լույս աշխարհ են գալիս հավասար, և հեռանում են այս աշխարհից հավասար: Բայց, դժբախտաբար, կյանքի ընթացքում բոլորը չէ, որ ունենում են հավասար […]