Skip to content

Մեդիա

Վարչապետի և Աննա Հակոբյանի ցավակցական խոսքը գրոսմայստեր Լևոն Արոնյանի տիկնոջ՝ Արիաննե Կաոիլիի մահվան կապակցությամբ

Խորապես ցնցված եմ գրոսմայստեր, շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանի տիկնոջ՝ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիաննե Կաոիլիի անժամանակ մահվան բոթից: Անվանի շախմատիստուհին և շախմատի ասպարեզում Հայաստանը միշտ փայլուն ներկայացնող, սիրելի գրոսմայստեր Լևոն Արոնյանի տիկինը սիրված ու գնահատված էր հայ ժողովրդի կողմից: Նա Հայաստանի լավ բարեկամն էր, մեր երկրի զարգացմանը միտված բազմաթիվ ոգևորիչ նախաձեռնությունների հեղինակ: Արիաննե […]

Աննա Հակոբյանն ու Սինգապուրի ազգային համալսարանի միջազգային բժշկական կոմիտեի ավագ տնօրեն Ռաջա Կամալը քննարկել են մանկական ուռուցքաբանության ոլորտում համագործակցության ուղիները

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և  ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 2-ի երեկոյան հանդիպել է Սինգապուրի ազգային համալսարանի միջազգային բժշկական կոմիտեի ավագ տնօրեն Ռաջա Կամալին և Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանին։ Հանդիպմանը Ռաջալ Կամալը ներկայացրել է հունիսին Հայաստանում կազմակերպվելիք Սինգապուրի ազգային համալսարանի միջազգային […]

Աննա Հակոբյանն ու Քուվեյթի 14-րդ էմիրի դուստր Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահը քննարկել են համագործակցության հարցեր

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 2-ին կառավարական առանձնատանը հյուրընկալել է Քուվեյթի 14-րդ էմիրի դուստր Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահին: Ջերմ մթնոլորտում Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահը պատմել է իր ծավալած գործունեության, մասնավորապես Արաբական երկրների լիգայի հովանու ներքո գործող արաբ կին գործարարների խորհրդի […]

Մոսկվայում կնքվել է համագործակցության հուշագիր «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի և Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի միջև

Փետրվարի 25-ին Մոսկվայում կնքվել է եռակողմ հուշագիր «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի և Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի և «Наука-детям» հիմնադրամի միջև: Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ռուսական կողմից՝ Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և […]

Աննա Հակոբյանն այցելել է 12-րդ զավակն ունեցած Բեժանյանների ընտանիքին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 21-ին այցելել է Բեժանյանների բազմազավակ ընտանիքին. փետրվարի 13-ին ընտանիքը համալրվել է ևս մեկ բալիկով. ծնվել է 12-րդ զավակը՝ Աննան: Աննա Հակոբյանը շնորհավորել է ընտանիքի անդամներին, զրուցել ծնողների և երեխաների հետ: «Անչափ ուրախ եմ, որ այցելեցի ձեզ, շատ […]

Աննա Հակոբյանի ցավակցական խոսքը լուսանկարիչ Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ

Խորը վշտով տեղեկացա մեր լավ ընկեր, հայտնի լուսանկարիչ-վավերագրող Գերման Ավագյանի անժամանակ մահվան մասին։  Գերմանի հեռանալով մեր հասարակությունը կորցրեց յուրահատուկ մի գույն, սրտացավ քաղաքացի և ուրույն ձեռագրով լուսանկարիչ։ Նա պատմության վավերագրողն էր, և հետագա սերունդները նորանկախ Հայաստանի մասին իմանալու են նաև Գերմանի լուսանկարներից։ Իմ անկեղծ ցավակցություններն եմ հղում Գերման Ավագյանի ընտանիքի անդամներին և հարազատներին, ընկերներին և […]

«Ֆուտբոլի հաղթանակներն էլ են ինտելեկտից ծնվում». Աննա Հակոբյանը հանդիպել է «ԲԿՄԱ Երևան» ակումբի ֆուտբոլիստների հետ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 13-ին «BKMA Երևան» ակումբի ֆուտբոլիստների հրավերով այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա և հանդիպել ակումբի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի հետ: Հանդիպմանը ակումբի տնօրեն Գագիկ Աղբալյանը ներկայացրել է «BKMA Yerevan»-ի գործունեությունը: «Երբ այս հանդիպման առաջարկությունը եկավ՝ չէի կարող […]

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ 3000 մարդ միացել է ‹‹Միասին կարող ենք կյանքեր փրկել›› խորագրով ֆլեշմոբին

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և  ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 4-ին՝ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը նախաձեռնել է ֆեյսբության ֆլեշմոբ ‹‹Միասին կարող ենք կյանքեր փրկել›› խորագրով, որին միացել է ավելի քան 3000 մարդ։ Ֆլեշմոբի մասնակիցները լուսանկարվել են ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամի շահառու քաղցկեղ ունեցող երեխաների նկարներով և տեղադրել […]

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «1991 ստորաբաժանում» նախապատրաստական դասընթացների մեկնարկն ազդարարող միջոցառմանը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունվարի 29-ին  ներկա է գտնվել «1991 ստորաբաժանում» նախապատրաստական դասընթացների մեկնարկին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են գտնվել FAST հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, «Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի» տնօրեն Արսեն Թառոյանը: «1991 ստորաբաժանում» նախագիծն իրականացվում է […]

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Արմենակ Ուրֆանյանի անունը կրող սրահի բացմանը

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող տղաներն այսուհետ Ապրիլյան պատերազմի հերոս, Մարտակերտում նահատակված կապիտան Արմենակ Ուրֆանյանին ավելի հաճախ կհիշեն հենց նրա անունը կրող սրահում։ Հունվարի 28-ին՝ կապիտան Ուրֆանյանի ծննդյան և Հայոց բանակի կազմավորման օրվա առիթով կենտրոնում բացվել է հերոսի անվան սրահը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ Ժպիտների քաղաք›› […]