Skip to content

annahakobyan.am

#Այցեր

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Նիցցայի Լենվալ մանկական հիվանդանոց

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 29-ին այցելել է Նիցցայի Լենվալ մանկական հիվանդանոց։ Հիվանդանոցի զարգացման և հաղորդակցության տնօրեն տիկին Ռաֆայելե Գալանտը, դիմավորելով վարչապետի տիկնոջը, ընդգծել է, որ մեծ պատիվ է իրենց կառույցում ընդունել ՀՀ վարչապետի տիկնոջը։ Հիվանդանոցի ղեկավարները ներկայացրել են կառույցի ստեղծման պատմությունը, այն արդյունքներն ու ձեռքբերումները, որոնց հասել է հիվանդանոցը, նշելով, որ մանկական հիվանդանոցը, […]

Աննա Հակոբյանն այցելել է Մոնակոյի Օվկիանոսագիտական թանգարան-ինստիտուտ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Մոնակոյի աշխահրահռչակ Օվկիանոսագիտական ​​թանգարան-ինստիտուտ։ Աննա Հակոբյանին ներկայացրել են Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ի նախապապի՝ արքայազն Ալբերտ I-ի կողմից ստեղծված թանգարանի պատմությունը` շեշտելով, որ ավելի քան 6000 ցուցանմուշներով այն համաշխարհային հռչակ է վայելում։ Թանգարանի ներկայացուցիչները հայտնել են, որ այն գիտական և զբոսաշրջային մեծ կարևորություն ունեցող կենտրոններից է, և Մոնակոյի կարևոր այցեքարտերիցից […]

Աննա Հակոբյանը հանդիպել է Մոնակոյի պետնախարարի աշխատակազմի ղեկավարին և արտաքին կապերի և համագործակցության վարչության գլխավոր տնօրենին

Հունիսի 28-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է Մոնակոյի պետնախարարի աշխատակազմի ղեկավար Լորանս Գարինոյին և արտաքին կապերի և համագործակցության վարչության գլխավոր տնօրեն Իզաբել Ռոզաբրունետոյին։ Լորանս Գարինոն, պետական ​​նախարարության Մեծ դահլիճում ողջունելով Աննա Հակոբյանի առաջին այցը Մոնակո, նշել է, որ Հայաստանն ու Մոնակոն ունեն երկար տարիների համագործակցության փորձ։  Գարինոն հայտնել է, որ Մոնակոյում գործող ասոցիացիաներից […]

Աննա Հակոբյանը Մոնակոյում հանդիպել է «Երեխաներ և ապագա», «Երեխաների բարեկամության համաշխարհային ասոցիացիա» հիմնադրամների ղեկավարներին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը  հունիսի 28-ին հանդիպել է Մոնակոյի «Երեխաներ և ապագա» հիմնադրամի ասոցիատիվ կյանքի ղեկավար Կլեր լե Գրանի և գլխավոր գանձապահ Իլս Բերտելսի հետ:  Իլս Բերտելսին, ընդունելով  Աննա Հակոբյանին,  ներկայացրել է Հիմնադրամի գործունեության ուղղությունները։ Նրա խոսքով ՝  հաշմանդամություն ունեցող  և սոցիալապես անապահով երեխաների խնդիրներն իրենց կազմակերպության ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Վարչապետի տիկինը ներկայացրել […]

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին ընդունել են Նիցցայի քաղաքապետարանում

Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում հունիսի 28-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին ընդունել են Նիցցայի քաղաքապետարանում։  Առաջին փոխքաղաքապետ Անտոնի Բորրեն, ողջունելով Աննա Հակոբյանի այցը, տեղեկացրել է, որ քաղաքապետ, պատգամավոր, Նիցցայի Մետրոպոլիսի նախագահ Քրիստիան Էստրոզին աշխատանքային այցով գտնվում է Փարիզում՝ նշելով, որ այդ բացակայության պատճառով փոխանցում է քաղաքապետի ներողությունը, ապա վստահություն  է հայտնել, որ նման հանդիպումները նոր […]

Աննա Հակոբյանը այցելել է Ալպ-Մարիտիմի տարածաշրջանի «Սոֆիա Անտիպոլիս» տեխնոպարկ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Ալպ-Մարիտիմի տարածաշրջանում գտնվող «Սոֆիա Անտիպոլիս» տեխնոպարկ։ Սոֆիա Անտիպոլիս հիմնադրամի տնօրեն Ֆիլիպ Մարիանին և նախագահ Ժան Պիեր Մասկարելլին շնորհակալություն են հայտնել Աննա Հակոբյանին այցելության համար և նրան ներկայացրել տեխնոպարկի հաջողության պատմությունը։ Մարիանիի խոսքով՝ 1969թ-ին ֆրանսիացի սենատոր Պիեռ Լաֆֆիտի կողմից նախագծված գիտական կենտրոնը այսօր դարձել է 40 հազար աշխատատեղ ապահովող […]

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Ալպ-Մարիտիմի Դեպարտամենտական խորհուրդ

Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում հունիսի 27-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Նիցցայում այցելել է Ալպ-Մարիտիմի Դեպարտամենտական խորհուրդ, հանդիպում ունեցել  ֆինանսական կոմիտեի նախագահ, պատգամավոր Էրիկ Սիոտիի հետ։ Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանը  և  Էրիկ Սիոտիին մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Վարչապետի տիկինը պատգամավոր Սիոտիին հրավիրել է Հայաստան, որը սիրով ընդունվել է կոմիտեի նախագահի […]

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Նիցցայում մասնակցեց Պարսամյան դպրոցի 35-ամյակի հանդիսությանը

Հունիսի 26-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ հյուրընկալվեց Նիցցայի Պարսամյան մշակութային համալիրում։ Վարչապետի տիկինը համալիրի կառավարման խորհրդի նախագահ Կիրկոր Աժդերհանյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց վարժարանում, ծանոթացավ դպրոցի հիմնադրման պատմությանը, կարևոր իրադարձություններին և ավանդույթերին։ Աժդերհանյանը նշեց, որ այժմ 85 աշակերտ ունեցող Պարսամյան դպրոցը տոնում է […]

Աննա Հակոբյանը Մոսկվայում հանդիպել է ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ

Դեկտեմբերի 21-ին «Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը Մոսկվայում էր: Այցի շրջանակներում ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ կայացած հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել հիմնադրամի կողմից կազմակերպված ընթրիքին մասնակցլու համար: Աննա Հակոբյանը և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը ներկայացրել են անցնող տարվա ընթացքում […]

Աննա Հակոբյանը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է Կանանց եվրասիական երրորդ համաժողովին

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հրավերով Սանկտ-Պետերբուրգում է՝ Կանանց եվրասիական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով: Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել «Կանանց առաքելությունը խաղաղության և վստահության դիվանագիտության զարգացման գործում» նիստի շրջանակում՝ անդրադառնալով  կանանց դերին հակամարտությունների հաղթահարման գործում և խաղաղության հաստատման ճանապարհին: Տիկին Հակոբյանն իր ելույթում  հրատապ է համարել 2020 թվականին […]