Skip to content

Մեդիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Գյումրիում մասնակցել է «Մեր ժամանակի հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է Գյումրի` Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով: Գյումրու Սև բերդում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ ներկա է […]

Աննա Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 28–ամյակի առթիվ

Սիրելի´ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Սեպտեմբերի 21-ի՝ մեր պետության անկախության տոնի առթիվ: 28 տարի առաջ հայ ժողովուրդը միավորվեց, որպեսզի իրականացնի մեր պապերի դարավոր երազանքը, և մենք, հանրաքվեի միջոցով, ընտրեցինք ազատ, անկախ, ժողովրդավարական պետություն կառուցելու դժվար, բայց պատվաբեր ուղին: Այսօր, 28 տարի անց, մենք գտնվում ենք պատմական մի ժամանակահատվածում, երբ ունենք բացառիկ հնարավորություն մեր հայրենիքը դարձնելու […]

Աննա Հակոբյանը հյուրընկալել է ամերիկահայ գործարար, բարերար Ջորջ Բաղումյանին

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և  ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 20-ի երեկոյան հյուրընկալել է ամերիկահայ բարերար, ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի բարեկամ Ջորջ Բաղումյանը։ Հանդիպմանը Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ‹‹Իմ քայլը›› հիմնադրամին աջակցելու և մասնավորապես ‹‹Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին›› տրամադրած նվիրատվության համար։ Ամերիկահայ գործարարը շեշտել է, որ Հայաստանը […]

Ռուսաստանում ղեկավարները գիտեն պատվով ընդունել-ճանապարհել հյուրերին. Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը նոր է վերադարձել ՌԴ–ից և շատ է տպավորված թե՛ ընդունելությունից, թե՛ Ազնավուրին ու ՀՀ անկախությանը նվիրված համերգից։ ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանում ղեկավարները գիտեն ըստ արժանվույն և պատվով ընդունել ու ճանապարհել հյուրերին։ Այս մասին, պատասխանելով Sputnik Արմենիայի` ի՞նչ տպավորություններով է վերադարձել ՌԴ–ից հարցին` ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը։ «Այսօր, […]

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող  Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվին Վիքսոմին սեպտեմբերի 20-ին այցելել է ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալաքյանի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը տեսակցել է փոքրիկին, հանձնել նրան […]

Աննա Հակոբյան․ ‹‹Ձգտում ենք կառուցել այնպիսի երկիր, որի մասին երազում էր մեծ մաեստրո Շառլ Ազնավուրը››

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 19-ին ՌԴ Յարոսլավլ քաղաքի Ֆեոդոր Վոլկովոյի անվան ռուսական ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի անկախության 28 և Շառլ Ազնավուրի 95-ամյակներին նվիրված տոնական միջոցառմանը։ Համերգին ներկա են գտնվել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, Յարոսլավլում ՀՀ պատվավոր հյուպատոս Վահագն […]

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա են գտնվել հիմնանորոգված Վեհարանի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրի բացման հանդիսավոր արարողությանը։ Արարողությունն անցկացվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ: Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են Սուրբ Հայրապետաց մատուռում մատուցված նորամուտի օրհնության կարգին, Վեհարանի կենտրոնական մուտքի մոտ […]

Աննա Հակոբյանը Յարոսլավլում կմասնակցի Անկախության 28-ամյակին և Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 19-ին Յարոսլավլի Ֆեոդոր Վոլկովոյի անվան ռուսական պետական ակադեմիական թատրոնում ներկա կգտնվի Հայաստանի անկախության 28-ամյակին և Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Նույն օրը երեկոյան Աննա Հակոբյանը կմասնակցի նաև Յարոսլավլի նահանգում ՀՀ պատվավոր հյուպատոս Վահագն […]

«Համագործակցենք ի շահ այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն». Աննա Հակոբյանը հանդիպել է սիրիահայ վիրաբույժ Ջաննի Հադդադին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը»  և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 17-ին հանդիպել է սիրիահայ վիրաբույժ, «ԱՔՄԱ»-Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայի հիմնադիր նախագահ Ջանի Հադդադին: Հանդիպմանը ներկա են գտնվել «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը, բժշկուհի Պետյա Հադդադը և Ջաննի Հադդադի օգնական Ալիկ Մարտիրոսյանը: Հանդիպմանը բժիշկ […]

Աննա Հակոբյանն ու շվեյցարահայ գործարար Վահե Գաբրաշը քննարկել են «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար, «Արմենիա» և «Ալիանս Արմենիա» հիմնադրամների նախագահ Վահե Գաբրաշին: Հանդիպման ընթացքում Վահե Գաբրաշը ներկայացրել է Հայաստանում ունեցած իր հանդիպումներն ու ծրագրերը: Աննա Հակոբյանն էլ ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի արդեն իրականացված […]