Skip to content

Աննա Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Սվետլանա Մեդվեդևային

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 15-ին, տարեդարձի առթիվ, շնորհավորական ուղերձ և ծաղկեփունջ է ուղարկել ՌԴ վարչապետի տիկին Սվետլանա Մեդվեդևային:

Կից ներկայացնում ենք շնորհավորական ուղերձն ամբողջությամբ:

«Հարգելի´  Սվետլանա Վլադիմիրովնա,

Անկեղծորեն և ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ցանկանում եմ Ձեզ նման գեղեցիկ և նրբազգաց կնոջը անսպառ լավատեսություն, երջանկություն և սեր: Թո´ղ Ձեր կյանքը լի լինի երջանիկ, պայծառ և ցանկալի իրադարձություններով: Ակնկալում եմ հանդիպում առաջիկայում և ավելի հաճախակի շփումներ»: